ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ներքաղաքական լարված վիճակը չպետք է ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելու պատճառ դառնա». Արծվիկ Մինասյան
12:24, 08.11.2024 | mamul.am
828 | 0

Աժ-ում ընթանում են լսումներ՝ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ ԸՕ նոր փոփոխություններով իշխանությունները հնարավորություն են ստեղծում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարելու միջոցով չեղարկելու ընտրության արդյունքները և նոր ընտրություն նշանակելու քվեարկության նախնական արդյունքների պահին։
Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում է. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է Ազգային ժողովի կամ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահից հետո մինչև համապատասխանաբար՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումը, ավագանու ձևավորումը, կամ մեծամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքները մարզպետին ներկայացնելը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված՝ բացառությամբ սույն հոդվածով նախատեսված՝ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահին հաջորդող ընտրական գործընթացի փուլերին վերաբերող առանձնահատուկ դեպքերի»։
«Հայաստան» խնբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը լսումների ժամանակ հայտնեց, որ իրենք որոշակի ճշգրտումներ ենք կատարել և ուղարկել պետաիրավական հանձնաժողով․ «Փոփոխության պետք է ենթարկվի նաև արտակարգ և ռազմական դրության իրավական ռեժիմների մասին օրենքները։ Ըստ ճշգրտված մոտեցման արտակարգ և ռազմական դրություն արգելվում է հայտարարել քվեարկության օրը՝ ժամը 08։00-ից մինչև 20։00-ն, դրանից հետո եթե պահպանվում են հիմքերը և կառավարությունը հիմնավորում է, որ նման վիճակ է, սկսում է գործել այն կարգավորումը, որ նշված է նախագծում։ Այսինքն ընտրողների կամարտահայտությունը պետք է ֆիքսվի։ Սակայն, եթե արտաքին միջամտություն է տեղի ունենում, օրինակ ռազմական լայնածաված գործողություն, այդ դեպքում էլ պետք է նրբորեն հավասարկշռված կարգավումներ լինեն»,-ասաց Մինասյանը՝ նշելով նաև, որ դեռևս լուրջ քննարկման հարց կա, այնպիսի ձևակերպումներեն են պետք, որպեսզի ներքաղաքական լարված իրավիճակը չդառնա պատճառ նման ռեժիմ մտցնելու համար։

«Ներքաղաքական լարված վիճակը չպետք է ռազմական կամ արտակարգ դրություն մտցնելու պատճառ դառնա». Արծվիկ Մինասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին