ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սա լինի ձեր վերջին համարձակությունը, որ ընդհատեք իմ ելույթը». Էդգար Ղազարյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
13:00, 08.11.2024 | mamul.am
5061 | 0

ՀՀ ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ Աժ լսումների ընթացքում հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի և ՔՊ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև լեզվակռիվ սկսվեց։

Վլադիմիր Վարդանյանը, ընդհատելով Ղազարյանի ելույթը, հորդորեց որևէ վիրավորական արտահայտություն որևէ անձի հասցեին չանել:

«Սա լինի ձեր վերջին համարձակությունը, որ ընդհատեք իմ ելույթը»,- ասաց Ղազարյանը:

«ՀՀ պատմության մեջ ռազմական դրություն հայտարարվել է միայն մեկ անգամ 2020թ, սեպտեմբերի 27-ին, իսկ գիտե՞ք դա երբ է չեղարկվել, հրադադարի մասին հայտարարությունից հետո՞, ոչ, 2024 թ. Մարտի 24-ին: Երբ որ այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին հարցնում էին, թե ինչո՞ւ չի չեղարկվում ռազմական դրությունը, ասում էր՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Որովհետև այդ ժամանակ հանցավոր խմբավորումը չէր ձեռք բերել նոր պայմանավորվածություն՝ ընտրված իշխանությունը տապալելու և նոր իշխանություն ձևավորելու համար»,- նշեց Ղազարյանը, որից հետո Վլադիմիր Վարդանյանը խնդրեց անջատել խոսափողը և հայտարարեց ընդմիջում:

«Սա լինի ձեր վերջին համարձակությունը, որ ընդհատեք իմ ելույթը». Էդգար Ղազարյանը՝ Վլադիմիր Վարդանյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին