Իրանից մաքսանենգ ճանապարհով փորձել են 14․500 տուփ ծխախոտ ներկրել
13:48, 08.11.2024 | mamul.am
1092 |
ՀՀ քաղաքացին փորձել է Իրանից մաքսանենգ ճանապարհով 29 արկղ ծխախոտ տեղափոխել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ Կանխվել է առանց ակցիզային մակնշման 14․500 տուփ ծխախոտի խմբաքանակի ներկրման փորձ։ Քաղաքացին իր կողմից վարած բեռնատար ավտոմեքենայով Իրանից Հայաստան է տեղափոխել 29 արկղ ծխախոտ և դրանք թաքցրել «Ագարակ» մաքսային անցման կետի տարածքում՝ մարդատար ավտոմեքենաների համար նախատեսված ռենտգեն սարքավորման ետնամասում՝ պետական սահմանին կից։ Դեպքի առթիվ ՀՀ մաքսային կարգավորման մասին օրենքի 312-րդ հոդվածի հատկանիշներով կազմվել է մաքսային կանոների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Մանրամասները՝ տեսանյութում |