ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ընտրական օրենսգրքում առկա «փիղը» շատերի համար տեսանելի չէ». Լևոն Բարսեղյան
14:06, 08.11.2024 | mamul.am
1221 | 0

«Տպավորություն ունեմ, որ Ընտրական օրենսգրքում առկա «փիղը» շատերի համար տեսանելի չէ, այդ «փիղը» կոչվում է կայուն մեծամասնություն. անունը Սերժիկ Սարգսյանի գրագիրները դրել են համամասնական ընտրակարգ՝ կայուն մեծամասնությամբ»,- այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում, Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Նրա խոսքով՝ իրականում դա կայուն մեծամասնություն է, բայց ոչ համամասնական ընտրակարգով: «Դա կեղծ համամասնական ընտրակարգ է, դրա համար շատ մեծ գիտելիքներ ունենալ պետք չէ, չի կարելի, որ հարաբերական մեծամասնություն ստացած 20-25 տոկոսով հաղթած կամ առաջին փուլ անցած քաղաքական ուժը վերջում արհեստական գործիքներով ԱԺ-ում ստանա մանդատների կեսից ավելին: Դա համամասնություն չէ: Սա պիտի վերացվի»,- ընդգծեց Բարսեղյանը:

«Ընտրական օրենսգրքում առկա «փիղը» շատերի համար տեսանելի չէ». Լևոն Բարսեղյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին