«Տպավորություն ունեմ, որ Ընտրական օրենսգրքում առկա «փիղը» շատերի համար տեսանելի չէ, այդ «փիղը» կոչվում է կայուն մեծամասնություն. անունը Սերժիկ Սարգսյանի գրագիրները դրել են համամասնական ընտրակարգ՝ կայուն մեծամասնությամբ»,- այս մասին խորհրդարանական լսումների ընթացքում, Ընտրական օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նրա խոսքով՝ իրականում դա կայուն մեծամասնություն է, բայց ոչ համամասնական ընտրակարգով: «Դա կեղծ համամասնական ընտրակարգ է, դրա համար շատ մեծ գիտելիքներ ունենալ պետք չէ, չի կարելի, որ հարաբերական մեծամասնություն ստացած 20-25 տոկոսով հաղթած կամ առաջին փուլ անցած քաղաքական ուժը վերջում արհեստական գործիքներով ԱԺ-ում ստանա մանդատների կեսից ավելին: Դա համամասնություն չէ: Սա պիտի վերացվի»,- ընդգծեց Բարսեղյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին