Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական հերթական նիստն էր, որի ավարտից հետո, ձևավորված ավանդույթի համաձայն, նա մի քանի բլից հարցերի պատասխանեց։ Անդրադառնալով հարցին, թե Վրաստանում և ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններն ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի համար, նա պատասխանեց, որ տարբեր երկրների ընտրությունները կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, բայց կարևոր է, որ «Հայասատնն ինքն իր վրա ազդեցություն ունենա։ «Զարգացումները պայմանավորել բացառապես դրսի քամիներով, ճիշտ չէ։ Իհարկե լավ է, որ դրսից լավ քամի գա, բայց արդյո՞ք առագաստդ այդ պահին ծակ չէ, արդյո՞ք պատրաստ ես նավարկելու, որպես պետություն»,-ասաց Աշոտյանը։ |
Բաժանորդագրվել լրահոսին