ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ թույլ տալ իր պաշտպանյալին տնային կալանքի պայմաններում հանդիպել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ «Հավատքի թեմայով ուզում եմ իմ հոգևոր պրակտիկաները շարունակել Արշակ Սրբազանի հետ»,- ասաց Աշոտյանը։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հոգևոր խնամատարության շրջանակներում կայցելի տնային կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանին։ |
Բաժանորդագրվել լրահոսին