ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Դատարանը թույլ տվեց, որ Արշակ Սրբազանը տեսակցի Արմեն Աշոտյանին
14:36, 08.11.2024 | mamul.am
1353 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ թույլ տալ իր պաշտպանյալին տնային կալանքի պայմաններում հանդիպել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

«Հավատքի թեմայով ուզում եմ իմ հոգևոր պրակտիկաները շարունակել Արշակ Սրբազանի հետ»,- ասաց Աշոտյանը։

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների միջնորդությունը։ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հոգևոր խնամատարության շրջանակներում կայցելի տնային կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին