ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Սրբուհի Գալյանին ճանաչում եմ, ցավում եմ, որ ընդունել է այդ առաջարկը». Ռուբեն Մելիքյան
15:00, 08.11.2024 | mamul.am
2733 | 2

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

«Եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք. մարդը նշանակվել է արդարադատության նախարար, վեր կենար ասեր՝ գիտեք՝ Արմեն Աշոտյանը քաղաքական առումով հետապնդվո՞ւմ է, գիտեք՝ Նարեկ Սամսոնյանը, Նարեկ Մալյանը, չորրորդը, հինգերորդը... Այդպես կլինե՞ր, տրամաբանական չէ այդպես մտածելը: Հարց էին տվել, ինչ պետք է աներ, պետք է ասեր՝ օգտվում եմ լռության իրավունքի՞ց, դա արդեն կլիներ ինչ-որ առումով խոստովանություն:

Ես Սրբուհի Գալյանին ճանաչում եմ, նրան սուրբ չեմ համարում, ցավում եմ նրա համար, որ նա ընդունել է այդ առաջարկը»,- նշեց Մելիքյանը:

«Սրբուհի Գալյանին ճանաչում եմ, նրան սուրբ չեմ համարում». Ռուբեն Մելիքյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին