Փաստաբան Ռուբեն Մելիքյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանի հայտարարությանը, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: «Եկեք ծուռը նստենք, դուզը խոսանք. մարդը նշանակվել է արդարադատության նախարար, վեր կենար ասեր՝ գիտեք՝ Արմեն Աշոտյանը քաղաքական առումով հետապնդվո՞ւմ է, գիտեք՝ Նարեկ Սամսոնյանը, Նարեկ Մալյանը, չորրորդը, հինգերորդը... Այդպես կլինե՞ր, տրամաբանական չէ այդպես մտածելը: Հարց էին տվել, ինչ պետք է աներ, պետք է ասեր՝ օգտվում եմ լռության իրավունքի՞ց, դա արդեն կլիներ ինչ-որ առումով խոստովանություն: Ես Սրբուհի Գալյանին ճանաչում եմ, նրան սուրբ չեմ համարում, ցավում եմ նրա համար, որ նա ընդունել է այդ առաջարկը»,- նշեց Մելիքյանը: |
Բաժանորդագրվել լրահոսին