ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Այս անգամ էլ ընդմիջման պատրվակով փախան նիստերի դահլիճից»․ Էդգար Ղազարյան
15:36, 08.11.2024 | mamul.am
2404 | 1

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր էլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանական լսումների ժամանակ ապօրինաբար ընդհատելով իմ ելույթը, այս անգամ էլ ընդմիջման պատրվակով փախան նիստերի դահլիճից։ Նախորդ անգամ, ՄԻՊ թեկնածուի առաջադրման ժամանակ, մոտ 40 րոպե աշխատանքից հետո ես դրանց վռնդեցի նիստերի սրահից, այս անգամ ռեկորդս կազմում է մոտ 5 րոպե։
Իրենք փախնելու տեղ չունեն։ Իրենց վերջնական հանգրվանի մասին կոնկրետ նշել եմ Ազգային ժողովում այսօրվա իմ ելույթում»։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Քննարկվում էր «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Աղբյուրը` Էդգար Ղազարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին