Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր էլ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները խորհրդարանական լսումների ժամանակ ապօրինաբար ընդհատելով իմ ելույթը, այս անգամ էլ ընդմիջման պատրվակով փախան նիստերի դահլիճից։ Նախորդ անգամ, ՄԻՊ թեկնածուի առաջադրման ժամանակ, մոտ 40 րոպե աշխատանքից հետո ես դրանց վռնդեցի նիստերի սրահից, այս անգամ ռեկորդս կազմում է մոտ 5 րոպե։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Քննարկվում էր «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: |
Բաժանորդագրվել լրահոսին