ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
««ARMSAT-1» արբանյակի 8 միլիոն դոլարանոց ձախողված նախագիծը վերածվել է կոռուպցիոն սկանդալի». Հենրիխ Դանիելյան
18:36, 08.11.2024 | mamul.am
1524 | 2

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի կոռումպացված և խաբեբա իշխանությունն ազգային ռեսուրսների մսխման վառ օրինակ է:

Հայաստանում վերջին տարիներին պետական միջոցների սխալ և կասկածելի կառավարումը դարձել է մռայլ առօրյա, և դրա վերջին վառ օրինակներից է տիեզերք ուղարկված հայկական «ARMSAT-1» արբանյակի ձախողված ծրագիրը։ Այս նախագիծը, որի արժեքը հասել է մոտ 8 միլիոն դոլարի, վերածվել է հերթական կոռուպցիոն սկանդալի, ինչն այսօր քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այս դեպքը նոր վկայություն է Հայաստանի կոռումպացված և խաբեբա իշխանության անարդյունավետ և ոչ թափանցիկ գործելաոճի մասին։

Հայաստանի այսօրվա կառավարիչները բազմիցս հայտարարել են զարգացումներին և նորարարական ծրագրերին նվիրվածության մասին, սակայն գործնականում այս խոստումները երբեք իրականություն չեն դառնում։ Տիեզերքում հայկական ներկայությունը մեծ խանդավառություն առաջացրեց, սակայն արբանյակի կարճաժամկետ աշխատանքը և ծրագրված արդյունքների բացակայությունը լուրջ կասկածներ է առաջացրել՝ այն դարձնելով հերթական չիրականացված երազանք։ Տարեցտարի ժողովուրդը լսում է մեծ խոստումներ, բայց փոխարենը ստանում է խաբեության կառույցի նոր, ավելի ու ավելի վառ օրինակներ։

Այս ծրագրի ձախողումը ոչ միայն տեխնիկական խնդիր է, այլև ցուցադրանք է՝ թե ինչպես է կոռումպացված և խաբեբա իշխանությունը մսխում ազգային ռեսուրսները։ Արբանյակի նախագծման, կառավարման և գործարկման ընթացքում վատնված միլիոնավոր դոլարները ուղղակիորեն բեռն են դառնում հարկատուների վրա, որոնց միջոցներն օգտագործվում են անարդյունավետ նախագծերի վրա՝ թափանցիկության և հաշվետվողականության բացակայությամբ։

Իշխանափոխությունից հետո Հակակոռուպցիոն մարմինները պետք է ամբողջովին բացահայտեն այս և նմանատիպ այլ դեպքերը և պատժեն բոլոր նրանց, ովքեր Հայաստանի ժողովրդի գրպանն են մտել, իսկ հիմա հասարակությունը պետք է պահանջի հստակ հաշվետվողականություն իր հարկերով ստեղծված պետական միջոցների օգտագործման վերաբերյալ։ Հայաստանը կկարողանա հաջողությամբ զարգանալ և բարելավել իր քաղաքացիների կյանքը միայն այն ժամանակ, երբ ազատվենք այս կոռումպացված, գող ու թալանչի խաբեբա իշխանության ճիրաններից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին