ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Ռադիո Ավրորա»-ի ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ օրհներգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծին։ «Նույն տեքստի վերջին մասը պետք է փոփոխվի, ուղղակի չավարտվի նրանով, որ գնանք մեռնենք բոլորս։ Օրհներգը պետք է հույս տա։ Այլ հարց է, որ ես կարծում եմ, որ մենք ինչ-որ պահի պետք է մտածենք օրհներգի ամբողջությամբ այլ, հայկական տարբերակ, Հայաստանի և հայ մարդու հետ շատ ավելի շատ կապ ունեցող տարբերակ»,- նշեց Սիմոնյանը՝ հավելելով՝ օրենսդրական նախաձեռնություն կա՝ կարդինալ փոփոխություն չի արվում: |
Բաժանորդագրվել լրահոսին