ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՔՊ-ն համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել». Ստեփան Դանիելյան
19:30, 08.11.2024 | mamul.am
1185 | 0

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՔՊ-ն մնացել է միայնակ.

Ամերիկայի վերջին ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում են նրանով, որ այս անգամ պայքարի հիմքում դրված է արժեքային համակարգի խնդիր: Ձախ ծայրահեղ լիբերալները պարտվել են պահպանողականներին: Պայքարի հիմքում դրված է աբորտների, ընտանիքի, գենդերային, քրիստոնեական խնդիրները: Ցուցակը կարելի շարունակել, բայց իմաստն այսքանով հասկանալի է:

Եվրոպայում Օրբանը, Վրաստանում ներկայիս «Վրացական երազանքը», Սլովակիայում՝ վարչապետ Ֆիցոն և մյուս պահպանողականները պայքարում են ձախ լիբերալների դեմ: Պատահական չէ, որ, մասնավորապես, Վրաստանի իշխանության դեմ արշավի հիմքում ԼԳԲՏ, օտարերկրյա գործակալների (իրականում ձախ-լիբերալ գաղափարոխոսության պրոկսիները) օրինագծերի խնդիրն էր դրված: Այսինքն, գնում է արժեքային համակարգի համար պայքար:

Պատահական չէ, որ Թրամփը, ԱՄՆ հայերի ձայները շահելու համար, զանգահարել էր հենց Արամ Ա կաթողիկոսին: Նրան է տեսնում միջնորդ տեղի հայերի հետ հարաբերվելու գործում:

Հայաստանն այսօր, բառիս բուն իմաստով, դարձել է ձախ լիբերալիզմի կղզյակ, շրջապատված պահպանողական ուղղությունը վերցրած երկրներով՝ Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Ռուսաստան: ՔՊ-ն տարածաշրջանային, նաև համաշխարհային զարգացման հետնաբեմում է հայտնվել: ՔՊ-ի գաղափարախոսությունը, իսկ այդպիսինը կա, պետք է ուղղակի հետևյալ գործող վարչապետի, գործող վարչապետի գործող կնոջ ելույթները, կրթության նախարարի կրթական ռեֆորմները, դա հասկանալու համար, դիսոնանսի մեջ է գտնվում տարածաշրջանի երկրների հետ:

ՔՊ-ն գաղափարախոսական առումով պարտված խմբավորման է վերածվել, և դա սպառնում է մեր քայքայված անվտանգության վերջին բաղադրիչների վրա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին