ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Կրակոցներ «Վեդի ալկո»-ի տարածքում. կա վիրավոր
19:54, 08.11.2024 | mamul.am
3374 | 0

Այսօր՝ նոյեմբերի 8-ին տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում կրակոց է հնչել և վիրավորը հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, գրում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Գինեվետ գյուղում պարզվել է, որ ստացած օպերատիվ տեղեկությունները հավաստի են։ Նշված գյուղում գործող Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Վեդի ալկոյի Մանվել» մականվամբ Մանվել Ղազարյանին պատկանող «Վեդի ալկո»-ի տարածքում է հրազենային վնասվածք ստացել քաղաքացին։ Քրեական ոստիկանության ծառայողները պարզել են, որ «Աստղիկ» բժկական կենտրոն տեղափոխվածը Երևանի բնակիչ 49-ամյա Սերգեյ Հ-ն է, ով հիվանդանոց է ընդունվել «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ։
Ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 8-ին, ժամը 01։40-ի սահմաններում Սերգեյ Հ․-ին ըստ նախնական տեղեկությունների հրազենային վնասվածքը պատճառել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 49-ամյա Գառնիկ Խ․-ն՝ «Վեդի ալկո» ընկերության տարածքում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր, իսկ ոստիկանների կողմից տարած բացատրական աշխատանքների շնորհիվ Գառնիկ Խ․-ն ներկայացել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչություն՝ իր հետ բերելով նաև հանցագործության գործիք համարվող հրազենը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին