ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ինչո՞ւ էր ակնկալիք ձևավորվել, թե քաղաքային իշխանությունը Երևանի համար ֆունդամենտալ խնդիրներ է լուծելու». Տիգրան Աբրահամյան
22:42, 08.11.2024 | mamul.am
859 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Մի փոքր դժվար է հասկանալ, թե ինչու էր մարդկանց մոտ ակնկալիք ձևավորվել, որ քաղաքային իշխանությունը Երևանի համար ֆունդամենտալ խնդիրներ է լուծելու:

Քաղաքային իշխանությունը կենտրոնական իշխանության և քաղաքական վերնախավի անբաժանելի բաղադրիչն է, և երբ առավել գլոբալ մակարդակում խոսվում է երկրի տապալման մասին` անվտանգությունից մինչև արտաքին քաղաքականություն, պարզ է, որ նույն այդ քաղաքականությունն իրացնողներն իրենց գործառույթը ձախողելու են նաև համայնքային մակարդակով:

Տրանսպորտի համակարգի կառավարման ճգնաժամից մինչև երևանցիների հարկային բեռի էական ու շարունակական աճն այն տրամաբանական պրոցեսն է, որը մեր հասարակության գլխին բերում են Երևանի կառավարումը ստանձնածները։ Ու կրկնում եմ, որ դա ուղիղ համեմատական է հանրապետական մակարդակում իշխող ուժի բերած փլուզումների հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին