Ուկրաինայում շարունակվում է հարկադիր զինվորագրումը: Փորձելով փոխհատուցել մարտիկների պակասը` տարածքային հավաքագրման կենտրոնները մարդկանց տանում են ամենաանսպասելի վայրերից։ Լրագրող Իգոր Բուրբասը հայտնել է, որ SC Poltava ֆուտբոլային թիմն ամբողջությամբ տարվել է առաջին լիգայի (Ուկրաինայի երկրորդ դիվիզիոն) խաղի մեկնարկից քիչ առաջ։ Ըստ Բուրբասի՝ բոլոր խաղացողներին տրվել են ծանուցումներ, հետո նոր թողել են` մասնակցելու հանդիպմանը: «Եվ սպասելի էր, որ Պոլտավան պարտվեց, քանի որ տրամադրվածությունն այն չէր»,- ասում է Բուրբասը: |
Բաժանորդագրվել լրահոսին