ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Իլոն Մասքը մասնակցել է Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցին
01:06, 09.11.2024 | mamul.am
4391 | 0

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասքը մասնակցել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հեռախոսազրույցին, որը տևել է 25 րոպե, հայտնում է Axios-ը։ Հեռախոսազրույցը կայացել է նոյեմբերի 6-ին:

Մասկը նշել է, որ շարունակելու է Ուկրաինային Starlink համակարգին հասանելիություն տրամադրել։ Կայքը կարծում է, որ միլիարդատիրոջ մասնակցությունը հեռախոսազրույցին կարող է ցույց տալ, թե որքան կարևոր դեր կունենա նա Թրամփի ապագա վարչակազմում։

Ըստ աղբյուրի՝ հանրապետականը խոստացել է աջակցել Ուկրաինային, սակայն զրուցակիցները չեն մանրամասնել ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու Թրամփի ծրագրերը կամ Վաշինգտոնի կողմից Կիևին շարունակական աջակցության հեռանկարները։

«Զելենսկին և նրա օգնականները Թրամփից և նրա թիմից չեն լսել այնպիսի բան, որը կարող էր անհանգստություն պատճառել կամ այնպիսի տպավորություն ստեղծել, որ Ուկրաինան թանկ կվճարի»,- գրում է կայքը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին