ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ԱՄՆ-ն Իրանին մեղադրում է Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ
00:30, 09.11.2024 | mamul.am
3124 | 0

Իրանը մահափորձ էր նախապատրաստում Դոնալդ Թրամփի դեմ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում նրա հաղթանակից հետո, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը։ Հանցագործության կազմակերպիչը համարվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործակալ Ֆարհադ Շաքերին, որին հեռակա մեղադրանք է առաջադրվել։ Նրա երկու հանցակիցները՝ 49-ամյա Կարլայլ Ռիվերան և 36-ամյա Ջոնաթան Լոդհոլտը, արդեն ձերբակալվել են։

Գլխավոր դատախազ Մերրիկ Գարլանդն ասել է, որ Արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել «իրանական ռեժիմի գործակալին», որը հանձնարարել է «համահեղինակների ցանց ստեղծել» մի քանի անձանց, այդ թվում՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի սպանության` Իրանի ծրագրերը իրականացնելու համար:

Հետաքննության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ին Շաքերին իր ղեկավարից հրաման է ստացել մեկ շաբաթվա ընթացքում կազմակերպել Թրամփի սպանությունը։ Եթե ​​ժամկետները բաց թողնեին, նրանք ծրագրում էին հետաձգել մահափորձը՝ հավատալով, որ Թրամփը կպարտվի ընտրություններում, իսկ հետո ավելի հեշտ կլինի նրան վերացնել։

Ենթադրվում է, որ 51-ամյա Շաքերին Իրանում է: Նա մանուկ հասակում տեղափոխվել է ԱՄՆ, սակայն հետագայում կողոպուտի համար դատապարտվել է 14 տարվա ազատազրկման և 2008 թվականին արտաքսվել։ Բանտում նա ծանոթացել է Ռիվերայի և Լոդհոլտի հետ, որոնք հետագայում դարձել են նրա հանցակիցները։ Այս երկուսը, ի թիվս այլ բաների, լրտեսել են մի իրանա-ամերիկացու, որին նույնպես ծրագրված էր սպանել։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև հանձնարարել է Շաքերին վերահսկել Նյու Յորքում գտնվող երկու հրեա ամերիկացիների: Թիրախներից որևէ մեկը վերացնելու համար նրան 500 հազար դոլար պարգևավճար է խոստացվել։ Ըստ մեղադրանքի՝ Շաքերիին սպառնում է մինչև հարյուր տարվա ազատազրկում։

Այս տարի Թրամփի դեմ երկու մահափորձ է եղել՝ հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր կոմսությունում նախընտրական հանրահավաքի ժամանակ, որտեղ նա թեթև վիրավորվել է ականջից, և սեպտեմբերի 15-ին՝ Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչում գոլֆ խաղալիս։ Երկրորդ միջադեպի արդյունքում հանրապետականը չի տուժել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին