«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հաջորդ շաբաթ խորհրդարանում թեժ է լինելու: Նախորդ շաբաթ այն քննարկվեց ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց 2025 թվականի պետական բյուջեի նախագծին։ Արդեն հաջորդ շաբաթ բյուջեի նախագիծը պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու գործադիրի անդամները ևս լինելու են խորհրդարանում՝ բյուջեի նախագծի քննարկմանը մասնակցելու համար։ Բացի դրանից` նաև ընդդիմությունն է գերիների վերադարձի պահանջով ԱԺ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես եկել»: |
Բաժանորդագրվել լրահոսին