ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել»․ Տիգրան Աբրահամյան
10:18, 09.11.2024 | mamul.am
816 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ի առիթով ծրագրային ելույթ է ունեցել, որտեղ բացի ավանդական քարոզչական առաջնահերթություններից ու սպառնալիքներից ստորացուցիչ բնույթի հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի իշխանության և նրա ղեկավարի հասցեին:
Որքան էլ սպասելի էր, այնուամենայնիվ բավականին տհաճ է, որովհետև այստեղ խնդիրը միայն նիկոլներն ու նրանց իշխանությունը չէ, սա նաև մեր երկրի ու ժողովրդի արժանապատվությանը հասցվող հարվածներ են:
Ալիևը հպարտանում է, որ ստիպել է Փաշինյանին իր հայտնի` «Արցախը Հայաստան է և վե՛րջ» կարգախոսը փոխարինել «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպումով:
Շարունակելով իր խոսքն Ադրբեջանի նախագահը հիշեցնում է, որ այս տարի էլ ստիպել է Փաշինյանին` հանձնելու հայտնի 4 գյուղերը. սա էլ սրանց խոստացած «սահմանազատումը»:
Սպառնալիքների առումով, Ալիևը խոսում է Հայաստանի ապառազմականացման ու, այսպես կոչված, փախստականների Հայաստան վերադարձի մասին, ընդ որում` դա ակնհայտ սպառնալիքի լեզվով է հնչում:
Սա է փաշինյանական քաղաքական կուրսի ծանր հետևանքը` հայաստանյան իշխանության շողոքորթության, անվերջ զիջողականության պատրաստակամության, գլխիկորության, ադրբեջական քաղաքական գծի շրջանակներում գործելու պայմաններում, Ալիևը հոխորտում է, շանտաժի գնում, սպառնում և անարգում հայաստանյան քաղաքական վերնախավին:
Յուրաքանչյուր պարտություն, զիջում, անարժանապատվություն դրսևորում մեր գլխին նոր պատերազմ ու պարտություն է բերելու:
Փաշինյանական իշխանության ամոթալի էջը պետք է փակել, հակառակ դեպքում սրանք մեր ժողովրդի գլխին նոր ողբերգություն և բռնի տեղահանություն են բերելու:
ՀԳ. Ալիևի նյարդային ջղաձգումները պատահական չեն, նրանք լավ գիտեն ու տեսել են, թե ինչ է լինում, երբ գլուխ է բարձրացնում գաղափարական հայը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին