ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
17-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել
10:30, 09.11.2024 | mamul.am
6186 | 0

Նոյեմբերի 8-ի ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանություն տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդ 6-րդ փողոցում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունցել, որի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գիտակցության չգալով վիրահատարանում մահացել է։ Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ-ն է։ Պարզվել է նաև, որ ժամը 22։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 4-րդ և 5-րդ փողոցների հատման վայրում, գերեզմանոցների մոտ, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել մի կողմից մահացած Դավիթ Պ-ի, վերջինս ընկեր, Արարատի մարզի բնակիչ 16-ամյա Գոռ Գ-ի, իսկ մյուս կողմից Երևանի բնակիչ 22-ամյա Հարություն Ա-ի, Արարատի մարզի բնակիչներ 28-ամյա Գևորգ Բ-ի, 25-ամյա Արմեն Բ-ի և 21-ամյա Աշոտ Գ-ի հետ, որի ընթացքում էլ Դավիթ Տ-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին