ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևը կրկին սպառնում է և, ցավալին այն է, որ սպառնում է ամբողջ Հայաստանին, սպառնում է հայերին և ոչ նիկոլին։ Չի թաքցնում, որ իր կռիվը նիկոլի դեմ չէ, նիկոլը շատ պուճուրիկ մի բան է։ Չի թաքցնում, որ իր կռիվը հայերի դեմ է, բոլոր այն հայերի և ՀՀ բոլոր այն քաղաքացիների դեմ, որ չեն հանդուրժել, չեն հանդուրժում և չեն հանդուրժելու Հայաստանի թրքացումը։ Այո, ալիևը դեռ կռվում է մեր դեմ, նախկին նախագահների, նախկին հաղթած ռազմաքաղաքական ղեկավարության դեմ, բոլոր կռիվներում հաղթող և արժանապատիվ հայի դեմ։ |
Բաժանորդագրվել լրահոսին