Ինչպես հայտնել ենք, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն այսօր ժամանել է Ուկրաինա: X-ի իր միկրոբլոգում Բորելը գրել է. «Ես Կիևում եմ՝ շեշտելու, որ ԵՄ-ի աջակցությունն Ուկրաինային մնում է անսասան ռուս ագրեսորի դեմ խիզախ պայքարում: Սա իմ անձնական առաջնահերթությունն է եղել այն օրվանից: Ռուսաստանի լայնածավալ ներխուժման առաջին իսկ օրվանից պատերազմը մարդկային ահռելի վնաս է հասցրել Ուկրաինային և նրա խիզախ ժողովրդին: Ուկրաինան մնում է վճռական՝ հաղթելու և արդար և կայուն խաղաղության հասնելու հարցում։ Մենք պետք է մեծացնենք և արագացնենք Ուկրաինային աջակցելու մեր ջանքերը։ Շտապությունը առանցքային է: Ժամանակը չափվում է մարդկանց կյանքերով»:
|
Բաժանորդագրվել լրահոսին