Հայկական «Նոա» ֆուտբոլային թիմը մեկնել էր Լոնդոն՝ «Չելսիի» հետ հանդիպմանը: Լոնդոն ֆուտբոլ դիտելու էին մեկնել նաև Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչն ու ՔՊԿ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, գրում է «7օր»-ը: «Ինքնաթիռում նրանք տեղավորվել էին թանկարժեք VIP հատվածում, իսկ Լոնդոնում՝ թանկարժեք հյուրանոցում: Սրանք հեղափոխությունից առաջ պարտքով գարեջուր խմողներ էին, հիմա թանկարժեք ուղևորություններ են անում»,- գրում է աղբյուրը: |
Բաժանորդագրվել լրահոսին