ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՌԴ-ն պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ համաձայնագրերի հիման վրա
22:18, 09.11.2024 | mamul.am
2915 | 0

ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել. «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ընդունման չորրորդ տարին, որով հնարավոր է դարձել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այնուհետև, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները մշակվել են 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններում: Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որը կպահանջվի երկու բանակցող կողմերից»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին