ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Մեծ Բրիտանիան հայտարարել է հոկտեմբերին Ռուսաստանի կրած ռեկորդային կորուստների մասին
22:42, 09.11.2024 | mamul.am
6752 | 2

Հոկտեմբերին ռազմաճակատում ռուսական կորուստները ամենամեծն էին պատերազմի սկզբից ի վեր։ Միջին հաշվով ռուսները կորցնում էին օրական 1354 զինվոր։

Այս թվերը մեջբերել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին The Telegraph-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ բրիտանական հետախուզության վերջին տվյալները ցույց են տալիս, որ ռուսական զորքերը պատերազմում ռեկորդային կորուստներ են ունենում արդեն երկրորդ ամիսն անընդմեջ. անցյալ ամիս Ռուսաստանը կորցրել է մոտ 41,980 մարդ: Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական նախորդ հակառեկորդը եղել է 2024 թվականի մայիսին` 39110 մարդ։

Հարցին, թե արդյոք Ուկրաինան և Արևմուտքը կհաղթեն քայքայման պատերազմում Ռուսաստանի Դաշնության դեմ, Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը դրական է պատասխանել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին