Հոկտեմբերին ռազմաճակատում ռուսական կորուստները ամենամեծն էին պատերազմի սկզբից ի վեր։ Միջին հաշվով ռուսները կորցնում էին օրական 1354 զինվոր։ Այս թվերը մեջբերել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին The Telegraph-ին տված հարցազրույցում։ Նրա խոսքով՝ բրիտանական հետախուզության վերջին տվյալները ցույց են տալիս, որ ռուսական զորքերը պատերազմում ռեկորդային կորուստներ են ունենում արդեն երկրորդ ամիսն անընդմեջ. անցյալ ամիս Ռուսաստանը կորցրել է մոտ 41,980 մարդ: Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուսական նախորդ հակառեկորդը եղել է 2024 թվականի մայիսին` 39110 մարդ։ Հարցին, թե արդյոք Ուկրաինան և Արևմուտքը կհաղթեն քայքայման պատերազմում Ռուսաստանի Դաշնության դեմ, Մեծ Բրիտանիայի ՊՆ ղեկավարը դրական է պատասխանել: |
Բաժանորդագրվել լրահոսին