ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը
23:30, 09.11.2024 | mamul.am
2807 | 1

Եվրոմիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հաստատել է, որ ԵՄ-ն պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 15-րդ փաթեթը:

«Մենք պետք է խստացնենք նաև սահմանափակումները շրջանցելու դեմ միջոցառումները, պետք է մեկուսացնենք Ռուսաստանի արդյունաբերական հնարավորությունները, զրկենք նրան այն բոլոր բաղադրիչներից, որոնք նա ստանում է աշխարհի մյուս երկրներից»,- հայտարարել է Բորելը Կիև այցի ժամանակ:

Բորելը հանդես է գալիս ԵՄ-ի կողմից Ուկրաինային ռազմական աջակցության ավելացման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին հարվածներ հասցնելու թույլտվության օգտին: Բորելի խոսքով՝ եվրոպական երկրները պետք է շարունակեն դիվանագիտական և պաշտպանական աջակցությունն Ուկրաինային:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին