ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Չար ու չտես, նենգ ու անաստված հայրենիք ուրացող». զոհված զինծառայողի մայր Ալիսա Գևորգյան
00:00, 10.11.2024 | mamul.am
6059 | 0

44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Գևորգյանի մայրը՝ Ալիսա Գևորգյանը գրում է. «Չար ու չտես, նենգ ու անաստված, հայրենիք ուրացող ու հայրենիքի դիմաց «խաղաղություն» անունով թղթի մի կտոր մուրացող տձև, սողացող, լպրծուն արարած: Հազարավոր կյանքեր մարած դահիճ, հանցագործ ու հազարավոր հանցակիցներ:

Օդի մեջ լիքը անորոշություն, անարդարություն, ատելություն, անզորություն... Իսկ հեռվում մի լույս, շատ չնչին, հազիվ նշմարվող, բայց հույս, որ արդար պատիժ է լինելու, մեր վերքերի վրայով քայլող ծուռտիկ ոտքերը մի օր կաղալու են:

Ասում են՝ հույսը վերջինն է մահանում, բայց հույսը, իրականում, երբեք չի մահանում»։

Աղբյուրը` Ալիսա Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին