ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ՏԻՄ համակարգը Հայաստանում կիսամեռած է»․ Ոսկան Սարգսյան
16:42, 10.11.2024 | mamul.am
784 | 0

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժողովրդավարության ցուցիչներից մեկը կայացած տեղական ինքնակառավարման համակարգն է։ Այսօր Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի 28-րդ տարելիցն է։ Տարելից է, ոչ՝ տարեդարձ, քանզի ՏԻՄ համակարգը կիսամեռած է, Հայաստանի բոլոր իշխանությունները խոչընդոտել են դրա կայացմանը, այն սարքել են գործադիր իշխանության տեղական կցորդ։ Ի՞նչ արեցին Նիկոլ Փաշինյանը ու իր իշխանությունը ՏԻՄ մարմինների հետ։ Վանաձորի ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանը տարիներ անցկացրեց բանտում, Ալավերդիում «Ապրելու երկիր» խմբակցությունից ավագանու անդամ «գողանալով»՝ ՔՊ-ն իշխանափոխություն արեց, Ախուրյանում նույնպես իշխանափոխություն եղավ։ Հիմա հերթը հասել է Գյումրի քաղաքին։ Չի կարող լինել ավտորիտար գործադիր իշխանություն, քայլող ուսապարկերի ԱԺ և կայացած, ժողովրդավար ՏԻՄ համակարգ։ Ձուկը գլխից է հոտում, աստիճանները վերևից են մաքրում»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին