ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Վաղվանից թեժ է լինելու»․ Սարգիս Արզումանյան
11:00, 10.11.2024 | mamul.am
3184 | 0

«Գոյ» թատրոնի աշխատակիցները շարունակում են նստացույցը։ «Նստացույցի պայմանները հոյակապ են, չենք մրսում, բայց այն պայմանները, որ վերևում են, հոյակապ չեն։ Այսօր կիրակի է, արտառոց որևէ բանի, արձագանքի սպասել պետք չէ։ Իսկ վաղվանից թեժ է լինելու։ Սպասենք զարգացումներին, որովհետև շատ լուրջ անակնկալներ են սպասվում»,- ֆեյսբուքյան եթերում ասել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը։
Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 7-ին ժամը 20։00-ից Գոյ թատրոնը վերսկսել է նստացույցը 24 ժամ ռեժիմով՝ թատրոնի մուտքի մոտ։
«ԿԳՄՍ Նախարարությունից պահանջում ենք միջանկյալ հրատապ լուծում. «Գոյ» թատրոնի աշխատանքների վերսկսումը մինչև դատարանի և իրավապահ մարմինների կողմից հարցի վերջնական լուծումը»,- այսպիսինն է նստացույցի պահանջը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին