Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական քարտեզի վրա երկրների հայտնվելը պատահական հանգամանքներով չեն պայմանորված, նրանք ունեն աշխարհաքաղաքական դեր, և երբ հրաժարվում են իրենց դերից, կարող են վերանալ քարտեզի երեսից:
Այդ դերերից մեկը բուֆերային երկիր լինելն է: Հայաստանը դասական բուֆերային երկիր է և գործող իշխանության քաղաքականության հիմնական մարտահրավերն այդ դերից հրաժարվելն է, որի հետևանքով Հայաստանը կորցնում է իր աշխարհաքաղաքական իմաստը՝ համապատասխան հետևանքներով հանդերձ:
Նման դերակատարում ունի Ուկրաինան, որի այսօրվա որղբերգության հիմնական պատճառն իր այդ դերից հրաժարումն է»։