«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով երեխա է ծնվել
17:24, 10.11.2024 | mamul.am
5258 |
«Շենգավիթ» ԲԿ-ն տեղեկացնում է. «5 ԿԳ ԿՇՌՈՂ ԵՐՋԱՆԿՈւԹՅՈւՆ: «Շենգավիթ» ԲԿ-ում բնական ճանապարհով 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվել` գեղեցկուհի Մարիան: Մարիայի ծնունդը վստահվել է մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանին: Չնայած երեխայի մեծ քաշին` հղիության ընթացքում մայրիկը խնդիրներ չի ունեցել։ Ծննդալուծումը ընթացել է հարթ և առանց բարդությունների: Մարիան երիտասարդ ընտանիքի երկրորդ բալիկն է: Երեխան ու մայրիկն արդեն տանն են և իրենց հրաշալի են զգում: Հ.գ. Լուսանկարները հրապարակված են ծնողի թույլտվությամբ»: |