Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում։ ԱԳՆ հաղորդմամբ՝ նախատեսված է հանդիպում Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Սթեներգարդի հետ: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ ԵՄ-ի շրջանակներում»,- նշել է Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ վաղը Բաքվում մեկնարկում է COP29-ը։ Նոյեմբերի 7-ին փոխարտգործնախարար Վահան Կոստանյանն ասել էր, որ Հայաստանն այդ համաժողովին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի՝ հավելելով, որ այդ հարցով քննարկումներ են ընթանում, և շեշտելով, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացի դինամիկայով։ |
Բաժանորդագրվել լրահոսին