Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեի՞ք Երևան քաղաքի մշակութային հնագույն շերտերի մասին
1. Ք.ա.4-2-րդ հազարամյակներ` ՇենգավիթՇենգավիթ
Շենգավիթ հնավայրը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Շենգավիթ տարածաշրջանում, Հրազդան գետի ձախ ափին: Վաղ բրոնզեդարյան Հայաստանի հնագիտական ամենակարևոր հուշարձաններից մեկն է:
2. Ք.ա.2-րդ հազարամյակ-8-րդ դդ` Կարմիր բերդԿարմիր բերդ
1986 թ.-ին քաղաքով հոսող Հրազդան գետի աջ ափին հնագետները գտան Կարմիր բերդը (Կարմիր ամրոց), որը թվագրվում է մ.թ.ա. 2 -րդ հազարամյակով: Գոյությունը պահպանել է նաև Վանի թագավորության շրջանում:
3. Ք.ա.2-1 հազարամյակ` ԱղվեսաբերդԱղվեսաբերդ
Հնագետները պարզել են, որ Աղվեսաբերդ (Աղվեսի ամրոց) կիկլոպյան որմնադրությունը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով: Աղվեսաբերդը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Երևանի կենդանաբանական այգուց ոչ հեռու՝ Ավանի կիրճում:
4. Ծիծեռնակաբերդ բլուրԾիծեռնակաբերդ բլուր
1960–ականներին, երբ նախաձեռնեցին Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի կառուցումը, շինարարներն ու ճարտարապետներն այդ հատվածում սկսեցին աշխատանքներ տանել և հայտնաբերեցին կավամանների մնացորդներ: Դրանք հետագայում հնագետներն ուսումնասիրեցին. պարզվեց, որ կավամանները միջին բրոնզե դարի են:
Պեղումներն ապացուցեցին՝ այդ տարածքում հնագույն ամրոց է եղել՝ Ծիծեռնակի բերդ անունով: Թվագրվում է մ.թ.ա. 10-րդ դարով:
5. Ք.ա.7-6-դդ` Կարմիր բլուրԿարմիր բլուր
Կարմիր բլուրը Վանի թագավորության հնագույն Անդրկովկասյան գավառների մայրաքաղաքն էր: Ամբողջ տարածքը գտնվում էր զարգացման փուլում: Փորվել էին ոռոգման ջրանցքներ, ստեղծվել էին արհեստական պահեստային լճակներ, հիմնվել էր Թեյշեբաինի ամրոցը՝ Կարմիր բլրի վրա:
6. Ք.ա.8-րդ դ` էրեբունիԷրեբունի
Ժամանակակից մայրաքաղաքի հարավարևմտյան մասում Արգիշտի I թագավորը հիմնել է Էրեբունի բերդաքաղաքը՝ Վանի թագավորության մայրաքաղաքը (Ուրարտու)՝ «երկրի հզորությունը ցույց տալու և թշնամիներին վախեցնելու համար»: