ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Երևան քաղաքի մշակութային հնագույն շերտերը». Խաժակ Սիրեկանյան
02:12, 11.11.2024 | mamul.am
1545 | 0

Պատմական նյութերի ուսումնասիրող Խաժակ Սիրեկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտեի՞ք Երևան քաղաքի մշակութային հնագույն շերտերի մասին
1. Ք.ա.4-2-րդ հազարամյակներ` Շենգավիթ

Շենգավիթ

Շենգավիթ հնավայրը վաղ բրոնզեդարյան հուշարձան է Երևանի հարավ-արևմտյան հատվածում՝ Շենգավիթ տարածաշրջանում, Հրազդան գետի ձախ ափին: Վաղ բրոնզեդարյան Հայաստանի հնագիտական ​​ամենակարևոր հուշարձաններից մեկն է:
2. Ք.ա.2-րդ հազարամյակ-8-րդ դդ` Կարմիր բերդ
Կարմիր բերդ

1986 թ.-ին քաղաքով հոսող Հրազդան գետի աջ ափին հնագետները գտան Կարմիր բերդը (Կարմիր ամրոց), որը թվագրվում է մ.թ.ա. 2 -րդ հազարամյակով: Գոյությունը պահպանել է նաև Վանի թագավորության շրջանում:
3. Ք.ա.2-1 հազարամյակ` Աղվեսաբերդ
Աղվեսաբերդ

Հնագետները պարզել են, որ Աղվեսաբերդ (Աղվեսի ամրոց) կիկլոպյան որմնադրությունը թվագրվում է մ.թ.ա. 2-1 հազարամյակներով: Աղվեսաբերդը գտնվում է Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Երևանի կենդանաբանական այգուց ոչ հեռու՝ Ավանի կիրճում:
4. Ծիծեռնակաբերդ բլուր
Ծիծեռնակաբերդ բլուր

1960–ականներին, երբ նախաձեռնեցին Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձանի կառուցումը, շինարարներն ու ճարտարապետներն այդ հատվածում սկսեցին աշխատանքներ տանել և հայտնաբերեցին կավամանների մնացորդներ: Դրանք հետագայում հնագետներն ուսումնասիրեցին. պարզվեց, որ կավամանները միջին բրոնզե դարի են:
Պեղումներն ապացուցեցին՝ այդ տարածքում հնագույն ամրոց է եղել՝ Ծիծեռնակի բերդ անունով: Թվագրվում է մ.թ.ա. 10-րդ դարով:
5. Ք.ա.7-6-դդ` Կարմիր բլուր
Կարմիր բլուր

Կարմիր բլուրը Վանի թագավորության հնագույն Անդրկովկասյան գավառների մայրաքաղաքն էր: Ամբողջ տարածքը գտնվում էր զարգացման փուլում: Փորվել էին ոռոգման ջրանցքներ, ստեղծվել էին արհեստական պահեստային լճակներ, հիմնվել էր Թեյշեբաինի ամրոցը՝ Կարմիր բլրի վրա:
6. Ք.ա.8-րդ դ` էրեբունի
Էրեբունի

Ժամանակակից մայրաքաղաքի հարավարևմտյան մասում Արգիշտի I թագավորը հիմնել է Էրեբունի բերդաքաղաքը՝ Վանի թագավորության մայրաքաղաքը (Ուրարտու)՝ «երկրի հզորությունը ցույց տալու և թշնամիներին վախեցնելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին