Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Էջմիածնի Մայր Տաճարում մատուցված պատարագի ավարտին որպես հյուր Սուրբ Էջմիածին ժամանած Պրահայի արքեպիսկոպոս Յան Գրաուբները Մայր Աթոռին է ընծայաբերել հայոց առաջին լուսավորիչ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադիր Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքը։ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը սրբի մասունքով օրհնել է ներկաներին` հայցելով Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի բարեխոսությունը մեր հայրենիքի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և Եկեղեցու պայծառության համար։ |
Բաժանորդագրվել լրահոսին