ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Ինչո՞ւ է Խրուշչովը քննադատել Երևան-Սևան ճանապարհի «Ճայը» քանդակը
21:00, 10.11.2024 | mamul.am
12469 | 0

1961 թվականի մայիսին առաջին անգամ Հայաստան էր ժամանել ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկիտա Խրուշչովը։ Նրա այցելությունը նվիրված էր Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության հիմնադրման 40-ամյակին։ Հնգօրյա այցի ընթացքում Խրուշչովը ոչ միայն մասնակցում է պաշտոնական և տոնական նիստերի, այլ նաև այցելում է բազմաթիվ գործարաններ, ձեռնարկություններ և մասնակցում տարբեր միջոցառումների։ Խորհրդային Հայաստանում Նիկիտա Խրուշչովի այցին նախապես էին պատրաստվել, օրինակ, Երևան-Սևան ճանապարհին նրա ժամանման պատվին տեղադրվել էր ոճավորված բետոնե մի մեծ քանդակ։ Մեծ թռչունի բացված թևերից մեկը կամարի նման ձգվում է ճանապարհի վրա, որի տակով անցնում են մեքենաները, իսկ մյուս թևի տակ նախատեսվում էր փոքրիկ ռեստորան կառուցել։ Հետևաբար, մայիսի 9-ին, երբ հայկական պատվիրակության ուղեկցությամբ Խրուշչովը մեկնում է Սևան, ճանապարհին տեսնելով «Ճայը», կանգնեցնում է ավտոշարասյունը, և ուշադիր զննելով քանդակը՝ խիստ քննադատության արժանացնում այն։ Սովետական Միության ղեկավարին զայրացրել էր այն, որ ծախսված գումարով կարելի էր բնակելի շենքեր կառուցել, այլ ոչ թե «անօգուտ քանդակ»։

«Ճայը» քանդակ

Թեև, հայտնի է, որ Նիկիտա Խրուշչովը չէր հասկանում և խստորեն քննադատում էր ժամանակակից արվեստը, այնուհանդերձ «Ճայը» դարձավ Խորհրդային մոդեռնիզմի հայկական առաջին օրինակը։
«Ճայը» քանդակ

«Ճայը» քանդակի հեինակներն են՝ ճարտարապետ Հովհաննես Հակոբյանը, կոնստրուկտոր Լենա Գրիգորյանը, քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը և նկարիչ Վան Խաչատուրը։
«Ճայը» քանդակ

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին