ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Իսրայելն առաջին անգամ խոստովանել է իր մասնակցությունը Լիբանանում փեյջերների պայթյուններին
22:30, 10.11.2024 | mamul.am
3161 | 0

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է Իսրայելի մասնակցությունը «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությանը, երբ հարյուրավոր փեյջերներ պայթեցին Լիբանանում: Այս մասին France Press-ին տված հարցազրույցում ասել է նրա մամուլի քարտուղար Օմեր Դոստրին, փոխանցում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ Նեթանյահուն հավանություն է տվել լիբանանյան շարժման անդամների դեմ գործողությանը։

Փեյջերների զանգվածային պայթյունը Լիբանանում տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 17-18-ը։ Պաշտոնական տվյալներով վիրավորվել է ավելի քան երեք հազար մարդ։ Մերձավորարևելյան երկրների իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին, սակայն վերջինիս ղեկավարությունն ձեռնպահ էր մնացել մեկնաբանություններից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին