Վարչապետ Բենիամին Նեթանյահուն առաջին անգամ խոստովանել է Իսրայելի մասնակցությունը «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությանը, երբ հարյուրավոր փեյջերներ պայթեցին Լիբանանում: Այս մասին France Press-ին տված հարցազրույցում ասել է նրա մամուլի քարտուղար Օմեր Դոստրին, փոխանցում է РИА Новости-ն։ Նրա խոսքով՝ Նեթանյահուն հավանություն է տվել լիբանանյան շարժման անդամների դեմ գործողությանը։ Փեյջերների զանգվածային պայթյունը Լիբանանում տեղի է ունեցել 2024 թվականի սեպտեմբերի 17-18-ը։ Պաշտոնական տվյալներով վիրավորվել է ավելի քան երեք հազար մարդ։ Մերձավորարևելյան երկրների իշխանությունները կատարվածի համար մեղադրել են Իսրայելին, սակայն վերջինիս ղեկավարությունն ձեռնպահ էր մնացել մեկնաբանություններից։ |
Բաժանորդագրվել լրահոսին