«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հիմնադիր Տիգրան Քեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսպիսի իրավիճակում ակնհայտ է, որ երկրպագուների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) միջև առկա է անընդունելի, անբարյացակամ հարաբերություն, որը վկայում է երկխոսության և համատեղ աշխատանքի պակասի մասին: Երբ ազգային հավաքականի երկրպագուները, հատկապես ֆան շարժումները, փորձում են ձեռք բերել տոմսեր իրենց սեկցիաների համար և հանդիպում են խոչընդոտների, դա ցույց է տալիս, որ ՀՖՖ-ի որոշումների թափանցիկությունը և երկրպագուների հանդեպ վերաբերմունքը խնդրահարույց է: |
Բաժանորդագրվել լրահոսին