ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Քիչ են հաշվել, ավելի շատ անշարժ գույք ունեմ». Արմեն Ամիրյան
10:54, 11.11.2024 | mamul.am
2668 | 0

«Կարծում եմ՝ մի քիչ քիչ են հաշվել, ավելի շատ անշարժ գույք ունեմ ԱՄՆ-ում»,- 24TV-ի եթերում ասաց Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը՝ ի պատասխան այն հարցի, որ «ասեկոսեներ կան, թե 2008-ից մշտապես պետական պաշտոն զբաղեցնելով, ինչպե՞ս եք ԱՄՆ-ում գերթանկարժեք առանձնատուն ձեռք բերել»: «Իմ ամբողջ գործունեության ընթացքում, դեռևս 1994թ-ից, որոշակի ներդրումներ արել եմ Միացյալ Նահանգներում: Այդ ներդրումները խելացի անելու դեպքում և օգտվելով ամերիկյան ներդրումային բանկային համակարգից, դու կարող ես հասնել լավ հաջողությունների: Շնորհակալ եմ Աստծուն, նաև ԱՄՆ-ի այդ բանկային տնտեսական համակարգին, որ հնարավորություն տվեց ինձ այդ դաշտում բավականին կայանալու: Այո՛, ունեցել եմ և շարունակում եմ ունենալ և՛ առանձնատներ, և՛ տարբեր շենքներ, որոնք ինձ բերում են եկամուտ»,- նշեց Ամիրյանը՝ ընդգծելով, որ հասարակության մեջ մի քիչ այլ ընկալումներ կան, իրենց թվում է, թե միլիոնները հենց այնպես դրված են, վերցնում ես, ինչ-որ բան գնում: «Բայց այդ ամենն արվում է վարկերով, շատ ծանր բեռով, որը քո կյանքից, առողջությունից բավականին զգալի հատված է տանում: Բոլորն էլ ունեն աշխատելու, հարստանալու, զարգացնելու, գնելու, հարստությունը բազմապատկելու հնարավորություն: Ընդամենը պետք է ոչ թե բազմոցին պառկել և քննարկել ուրիշների ունեցվածքը, այլ անել նույնը՝ խորհուրդ հարցնելով, խորհրդակցելով»: Անդրադառնալով իր ներկայիս գործունեությանը, Ամիրյանը նշեց, որ բազմաբնակարան 6 հարկանի շենք է կառուցում և ունի վարկային ծանր պարտավորությունների բեռ:

«Քիչ են հաշվել, ավելի շատ անշարժ գույք ունեմ». Արմեն Ամիրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին