ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ԼՂ հայերի վերադարձի իրավունքն Իրանի պաշտոնական դիրքորոշման մաս է». Էհսան Մովահեդիան
10:30, 11.11.2024 | mamul.am
1610 | 0

Լեռնային Ղարաբաղի շուրջ Իրանի պաշտոնական դիրքորոշումն արդեն իսկ ներկայացվել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի կողմից, որի համաձայն՝ այնտեղի հայ բնակիչներն իրավունք ունեն վերադառնալ իրենց տներ, և նրանց իրավունքները, կյանքն ու ունեցվածքը պետք է հարգվեն ու պահպանվեն։

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում անդրադառնալով 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հարձակմանը հետևանքով տեղի հայ բնակչության բռնի տեղահանման մասին Խամենեիի հայտարարությանը՝ միջազգայնագետ Էհսան Մովահեդիանը նշել է. «Սա այն է, ինչին մենք հավատում ենք, սակայն, այդուհանդերձ, մենք դա իրականացնելու համար գործիքներ չունենք: Եվ ես կարծում եմ, որ Հայաստանի կառավարության պարտականությունն է պաշտպանել այդ մարդկանց, օրինակ, դիմել միջազգային դատարաններ, օգտագործել միջազգային իրավունքն ու կանոնները, բողոքներ ներկայացնել, ստիպել Ադրբեջանի կառավարությանը հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքները։ Սա է Իրանի դիրքորոշումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին