ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
Փոփոխություններ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
11:30, 11.11.2024 | mamul.am
1519 | 0

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը։
Հիմնական զեկուցող ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանի խոսքով՝ փոփոխություների հիմնական նպատակն աշխատավարձի ֆոնդերի կառավարման արդյունավետությանն է առնչվում, մասամբ նաև սոցիալական երաշխիքի մասով են որոշակի փոփոխություններ նախատեսվում։

«Նախագծով առաջարկվում է միանվագ արձակուրդային լրացուցիչ վճարները աշխատողներին վճարել մեկ անգամ՝ օրացուցային մեկ տարվա ընթացքում, քանի որ մեկ անգամից ավելի վճարելու դեպքում բեռ է առաջանում պետության վրա։ Եվ առաջարկում ենք, որ եթե միանվագ արձակուրդային վճարը և հիմնական արձակուրդային վճարը վճարվել է արձակուրդի իրավունք ձեռք բերելուց առաջ, ապա այդ տարվա ընթացքում աշխատանքից դուրս գալու դեպքում պետք է հետ գանձել այդ գումարները, ինչպես նախատեսված է Աշխատանքային օրենսգրքով, սակայն դեպքեր ունենք, որ մեծ գումարների հետ ենք գործ ունեցել և չենք կարողացել հետ գանձել։

Մյուս փոփոխությունը վերաբերում է 4 մարմիններում՝ Սահմանադրական դատարանում, Ազգային ժողովում, նախագահի աշխատակազմում և վարչապետի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների աշխատավարձի հաշվարկին․ գործող օրենսդրությամբ այդ աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի և աշխատողների թվաքանակի արտադրյալով, կառավարությունն առաջարկում է այս չորս մարմիններում ոչ թե ֆոնդերով զսպենք, այլ դրույքաչափերի սահմանաչափով»,- նշել է նա

Փոփոխություններ՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին