ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը։ «Նախագծով առաջարկվում է միանվագ արձակուրդային լրացուցիչ վճարները աշխատողներին վճարել մեկ անգամ՝ օրացուցային մեկ տարվա ընթացքում, քանի որ մեկ անգամից ավելի վճարելու դեպքում բեռ է առաջանում պետության վրա։ Եվ առաջարկում ենք, որ եթե միանվագ արձակուրդային վճարը և հիմնական արձակուրդային վճարը վճարվել է արձակուրդի իրավունք ձեռք բերելուց առաջ, ապա այդ տարվա ընթացքում աշխատանքից դուրս գալու դեպքում պետք է հետ գանձել այդ գումարները, ինչպես նախատեսված է Աշխատանքային օրենսգրքով, սակայն դեպքեր ունենք, որ մեծ գումարների հետ ենք գործ ունեցել և չենք կարողացել հետ գանձել։ Մյուս փոփոխությունը վերաբերում է 4 մարմիններում՝ Սահմանադրական դատարանում, Ազգային ժողովում, նախագահի աշխատակազմում և վարչապետի աշխատակազմում քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատողների աշխատավարձի հաշվարկին․ գործող օրենսդրությամբ այդ աշխատողների աշխատավարձի ֆոնդը հաշվարկվում է բազային աշխատավարձի կրկնապատիկի և աշխատողների թվաքանակի արտադրյալով, կառավարությունն առաջարկում է այս չորս մարմիններում ոչ թե ֆոնդերով զսպենք, այլ դրույքաչափերի սահմանաչափով»,- նշել է նա |
Բաժանորդագրվել լրահոսին