ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չկա»․ Վահան Կոստանյան
12:30, 11.11.2024 | mamul.am
698 | 0

«Դեռ վերջնական որոշում չունենք»,- Բաքվում COP29-ին Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցին պատասխանեց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը․ «Այն պահին, երբ լինի որոշում՝ մասնակցում ենք, թե՝ ոչ և ինչ մակարդակով ենք մասնակցում, կտեղեկացնենք»,- ասաց Կոստանյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, թե տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս օրերին հայտարարություններ են արվում՝ Ադրբեջանի կողմից գերիներին վերադարձնելու վերաբերյալ, Կոստանյանը նշեց, որ այդ հայտարարությունները խոսում են այն մասին, որ գերիների խնդրի հասցեագրումը կարևոր է։ «Մենք նույնպես այդ ուղղությամբ աշխատանքներ ենք կատարում, որ բոլոր գերիներն ու այլ պահվող անձինք վերադառնան Հայաստան»,- ասաց նա։
Հարցին, թե COP29-ին մասնակցության համատեքստում գերիների վերաբերյալ երկխոսություն կա՞, որից ելնելով էլ որոշում կկայացվի մասնակցության վերաբերյալ, Կոստանյանն ասաց, որ ընդհանուր բանակցային դինամիկայից է կախված որոշումը։

ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանի ճեպազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին