Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի դիտարկմանը, թե պետական համակարգի գրավչությունը պետք է բարձրացնել, պետական ապարատում աշխատողը պետք է բարձր աշխատավարձ ստանա, նշեց․ «Ցավոք պետական համակարգում այսպես է՝ առավոտ եկավ, ուրցը, նանան, չայը դրեց խմեց, խոսեց, մի հատ էլ՝ ինչ կա, մի հատ էլ՝ նայի՝ սենց լավ զգեստ եմ բերել, մի հատ էլ՝ գնանք ծխենք․ այդ համակարգը կա։ Բայց սրան զուգահեռ երբեք պետական ծառայությունը չի կարող ավելի գրավիչ լինել, քան մասնավոր ոլորտը՝ ֆինանսական տեսանկյունից։ Հանրային ծառայության գրավականը ոչ այնքան աշխատավարձն է, որը երբեք բարձր չի լինում, այլ այն սոցիալական երաշխիքների փաթեթը, որը ստանում են․ դա միայն պահովագրությունը, ամենամյա արձակուրդը չէ, դա նաև անփոփոխելիությունն է, նաև այն, որ կարող ես աշխատավարձային երաշխավորված աճ ունենալ և այլն»։ Վարդանյանի խոսքով՝ պետական ծառայողը պետք է ստանա բարձր վարձատրություն՝ կատարված որակին համարժեք, բայց բարձր վարձատրությունը կարելի է երաշխավորել միայն այն պարագայում, երբ բոլոր պետական հիմնարկները արդյունավետ են ծախսում վերջիններիս միջոցները։ |
Բաժանորդագրվել լրահոսին