ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ոստիկանության աշխատողների ու նրանց աշխատավարձի մասին ՆԳՆ-ն այլևս տվյալներ չի տալիս». Նաիրի Հոխիկյան
11:42, 11.11.2024 | mamul.am
798 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ոստիկանության միայն պարեկային ծառայության համար պետությունը ծախսել է 29 մլրդ դրամ (ավելի քան 71 մլն դոլար), իսկ թե ինչքան գումար է ծախսվում ոստիկանության բոլոր ծառայողների վրա այն պարագայում, երբ ամեն ամիս մեծանում է նրանց թիվը, դեռևս հստակ չէ։
2023-ին ՆԳՆ-ն պատրաստակամ էր տվյալներ տրամադրել իր ծառայողների մասին, որը, պաշտոնական գրության համաձայն, կազմում էր 11․206 (1809-ը՝ պարեկներ)։ Ոստիկանների միջին ամսական աշխատավարձը 2023-ին կազմում էր 276 հազար դրամ, պարեկներինը՝ 401 հազար դրամ։
2024-ին ոստիկանության աշխատողների ու նրանց աշխատավարձի մասին ՆԳՆ-ն այլևս տվյալներ չի տալիս՝ պատճառաբանելով, թե ՆԳ նախարարի մայիսի 16-ի հրամանով՝ դա համարվում է գաղտնիք»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին